ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2 3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Վեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի հանձնառությունը` ստանձնելու Մյուռոնօրհնության կնքահայրությունը

0

Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգային բարերար, Մյուռոնօրհնեքի կնքահայր տիար Սամվել Կարապետյանին։

Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձավ ազգային մեծ բարերարի հայրենանվեր ու եկեղեցանվեր գործունեությանը, ով նախանձախնդրությամբ մշտապես նաև իր զորակցությունն է բերել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շինությանն ու պայծառությաննը։

Նորին Սրբությունը բարձր գնահատեց տիար Սամվել Կարապետյանի  եկեղեցասեր ոգին և Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը և, իբրև նվիրական այդ արարողության հիշատակ, նրան ընծայեց 2024թ. Մյուռոնօրհնության սափորի նմուշը, որով Սուրբ Էջմիածնում օրհնված Մյուռոնը Նվիրապետական Աթոռների գահակալների, թեմակալ առաջնորդների միջոցով բաշխվում է աշխարհասփյուռ մեր ժողովրդին:

Վերջում Հայոց Հովվապետը մաղթեց, որ Աստծո ամենառատ օրհնություններն ու Սուրբ Հոգու շնորհները մշտապես ուղեկցեն ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանին և նրա բարեպաշտ ընտանիքին։