Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը․
«Եթե ռեգիոնալ պատերազմ սկսվի և Իրանը ներքաշվի, դա վերջին պետությունն է, որ զսպում է Թուրքիային և Ադրբեջանին։ Եթե Իրանը ներքաշվի լայնածավալ պատերազմի մեջ, մեզ չեն էլ նկատի։
Հիանալի հնարավորություն կստեղծվի Թուրքիայի ու Ադրբեջանի համար՝ ուժով վերցնելու Սյունիքը։ Դրա ռիսկն ավելի բարձր կլինի»,- ասել է Խաչիկյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․