ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1 2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղարին

0

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Անկախ պետությունների համագործակցության պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Վլադիմիր Զիմինի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են  ՀՀ դատախազությունից:

Աննա Վարդապետյանը ողջունել է հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում և կարևորել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը Երևանում անցկացնելու որոշումը: Նշվում է, որ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունում անցկացվել է 2007 թվականին:

Համակարգող խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակը ներառում է ԱՊՀ անդամ երկրներում հանցավորության վիճակը, հանցավորության դեմ պայքարում իրավական փոխգործակցությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ապահովումը և այլն։

Վլադիմիր Զիմինը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ջերմ ընդունելության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Խորհրդի առաջիկա նիստին վերաբերող մի շարք հարցեր: