ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024

44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է, այդ սցենարը չի գրվել Հայաստանում. Փաշինյան

0

44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է, այդ սցենարը չի գրվել Հայաստանում, բայց Հայաստանում գտնվող շատ մարդիկ այդ սցենարի մեջ են եղել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխան ընթացքում: 

«44–օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է, և այդ սցենարը չի գրվել Հայաստանում, բայց Հայաստանում գտնվող շատ մարդիկ այդ սցենարի մեջ են եղել՝ ընդ որում՝ իմանալով են դրա մեջ եղել, այդ թվում՝ ցավոք սրտի, բարձրաստիճան զինվորականներ»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով ընթացող քրեական գործերի, քննությունների մասին:

Նա հույս հայտնեց, որ դրանց տրամաբանական ավարտը կհասնի:

«Ես այնքան ինֆորմացիա ունեմ այդ պատերազմի մասին, որ ամբողջ իրավապահ համակարգն իրար հետ վերցրած դրա կես ինֆորմացիան էլ չունի: Դա եղել է պատերազմ՝ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն ոչնչացնելու համար»,- ասաց վարչապետը:

The post 44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է, այդ սցենարը չի գրվել Հայաստանում. Փաշինյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.