Շչեսնին՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ․ պաշտոնական
Լեհ 34-ամյա դարպասապահ Վոյցեխ Շչեսնին «Բարսելոնայի» հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր՝ մինչև 2025 թվականի ամառ։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
«Յուվենտուսի» նախկին դարպասապահը, որը օգոստոսին հայտարարեց կարիերան ավարտելու մասին, որոշել է վերադառնալ ֆուտբոլ կատալոնացիների հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի վնասվածքից հետո։
Հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը դարպասապահին տարեկան կվճարի մոտ 3 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստն իր հերթին ստիպված է եղել 2 միլիոն եվրո վճարել «Յուվենտուսին»։ Լեհի պայմանագիրն իր նախկին ակումբի հետ նախատեսում էր փոխհատուցում, եթե նա կարիերան ավարտելուց հետո որոշեր վերադառնալ ֆուտբոլ։