ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024

Անթերի մաքրող օգնական տներում, որտեղ ընտանի կենդանիներ կան. Dreame Bot L10s Pro Gen2 ռոբոտ փոշեկուլ

0

Տնային պայմաններում կենդանիներ պահելը մաքրության պահպանման առումով ստեղծում է հավելյալ խնդիրներ և լրացուցիչ ռեսուրսներ է պահանջում: Սակայն այդ խնդիրների լուծումը կարելի է վստահել ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված սարքերին, օրինակ՝ ռոբոտ փոշեկուլներին՝ դրանով իսկ խնայելով նյարդերն ու մաքրության հաստատման վրա ծախսվող ժամանակը տրամադրել ավելի հաճելի զբաղմունքների:

Այս համատեքստում հարկ է նշել Dreame Bot L10s Pro Gen2 մաքրող, լվացող ռոբոտ փոշեկուլը, որն անթերի օգնական է հատկապես այն տներում ու բնակարաններում, որտեղ ընտանի կենդանիներ կան:

Կենդանիների մազերի դեմ պայքարում հաղթելու արդյունավետ միջոց է հատակի մաքրումը Dreame Bot L10s Pro Gen2-ին վստահելը, քանի որ սարքն ունի ներծծման 7000 պասկալ հզորություն, ինչպես նաև ռետինե խոզանակ, որը կանխում է հավաքված մազերի խճճվելն ու անթերի հավաքում դրանք: 



Իր հզոր և տպավորիչ տեխնիկական բնութագրի շնորհիվ՝ ռոբոտ փոշեկուլը հնարավորություն է տալիս մոռանալ տանը կենդանիներ պահելու հետ կապված խնդիրների մասին՝ փոխարենը վայելելով չորքոտանի բարեկամների հետ շփման դրական պահերը:



Սարքի առավելություններից մեկն այն է, որ հնարավոր է մաքրման գործընթացն անհատականացնել ձեր կարիքներին համապատասխան, օրինակ՝  կարգավորել մաքրման գործողությունների հաջորդականությունը, ներծծման հզորությունը և ռեժիմները, սահմանել փոշեկուլի համար արգելված գոտիներ, վիրտուալ սահմաններ, որպեսզի դրանք, օրինակ՝ չբախվեն ընտանի կենդանիների համար նախատեսված կերի և ջրի ափսեներին, խաղալիքներին, կոշիկներին և հատակին գտնվող այլ իրերի:



Dreame Bot L10s Pro Gen2-ն ունի նաև LiDAR տվիչով ճշգրիտ նավիգացիոն համակարգ, մաքրվելիք տարածքի «խելացի» քարտեզագրման գործառույթ, խոչընդոտների շրջանցման 3D Adapt համակարգ: 



Ռոբոտ փոշեկուլը երկու պտտվող գլխիկների շնորհիվ մաքրում է, փայլեցնում ցանկացած տեսակի մակերևույթ: Գորգերի ճանաչման «խելացի» համակարգի շնորհիվ մաքրման գործընթացն ավելի արդյունավետ է դառնում: Սարքը, նույնականացնելով գորգը կամ կարպետը, ավելացնում է ներծծման հզորությունը՝ ամբողջովին կլանելով կեղտը, փոշին և մազերը:



Այսպիսով, Dreame Bot L10s Pro Gen2-ը, կոշտ հատակը փափուկ գորգից տարբերելու շնորհիվ կարողանում է տվյալ մակերևույթի անթերի մաքրման համար ճիշտ «մարտավարություն» ընտրել: Օրինակ, երբ փոշեկուլը հայտնվում է գորգի վրա, այն ավտոմատ 7մմ-ով վեր է բաձրացնում խոնավ մաքրման համար նախատեսված միկրոֆիբրե գլխիկները, որպեսզի գորգը չթացանա:

300 մլ տարողունակությամբ ջրի բաքի շնորհիվ DreameBot L10s Pro Gen 2-ն ապահովում է
մինչև 105 րոպե առանց ընդհատումների մանրակրկիտ մաքրման գործընթաց: Սարքի 5200մԱ/ժ մարտկոցն ապահովում է մինչև 145 քմ մակերեսի մաքրում՝ առանց ընդհատման: Երբ մարտկոցի լիցքավորման մակարդակը ցածր է, փոշեկուլն ավտոմատ վերադառնում է միացման կայան, լիցքավորվում, այնուհետև շարունակում է մաքրել այնտեղից, որտեղ կանգ էր առել:



Մաքրման գործընթացին մարդու միջամտությունը նվազագույնի հասցնելու նպատակով ռոբոտ փոշեկուլը համալրված է ձայնային հրահանգներին ենթարկվելու գործառույթով: Արդյունքում, կարելի է բազմոցին պառկած միանալ ձայնային օգնականին ու չանհանգստանալ տան մաքրության համար: