ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024

«Լոկոմոտիվ»-ը հաղթեց գավաթային խաղում․ Սևիկյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

0

Ավարտվել է Ռուսաստանի Գավաթի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Լոկոմոտիվ»ն ու «Օրենբուրգ»-ը։

Խաղն ավարտվել է 2-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սերգեյ Պինյաևը։

«Երկաթուղայինների» կազմում Էդգար Սևիկյանը և Նաիր Թիկնիզյանը մեկնարկային րոպեներից մասնակցեցին հանդիպմանը։ Սևիկյանը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ։

Խաղացված 5 տուրից հետո «Լոկոմոտիվ»-ը գլխավորում է Ռուսաստանի գավաթի B խմբի մրցաշարային աղյուսակը։ Միխայիլ Գալակտիոնովի թիմը հաղթանակ է տարել բոլոր հանդիպումներում և վաստակել 15 միավոր։