ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դատարան են կանչելու. «Ժողովուրդ»

0

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «2020 թվականին՝ «Քովիդի» շրջանում, ենթադրյալ չարաշահումների գործով հակակոռուպցիոն դատարանում սկսվել է վկաների հարցաքննության փուլը:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում դատարան հարցաքննության կհրավիրվի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով այս չարաշահումների գործով վկայի կարգավիճակով մեկ անգամ արդեն հարցաքննվել է: Կորոնավիրուսի շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով անցնողները առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը եւ այլ անձինք են:

Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։

Ըստ իրավապահների՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն կլինիկի» տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ ու չեն արձանագրել անհամապատասխանությունները: 2020-2022 թվականներին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գեւորգ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Երեւանի փոխքաղաքապետը կալանքի տակ էր շուրջ երկու ամիս, որից հետո ազատ արձակվեց»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: