ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ուկրաինայի պաշտպանության նախարարն աշխատանքից ազատել է իր տեղակալներին

0

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը որոշել է պաշտոնանկ անել իր երեք տեղակալին և պետքարտուղարին: 

Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի պաշտպանության նախարարության Telegram ալիքում տարածած հաղորդագրությունից:

«Ստորագրել եմ Ուկրաինայի նախարարների կաբինետին ներկայացված դիմումը պաշտպանության փոխնախարարների` Ստանիսլավ Հայդերի (տեղափոխվում է նախարարի գրասենյակի ղեկավարի պաշտոնին), Ալեքսանդր Սերհիյի, Յուրի Ջիհիրի, Լյուդմիլա Դարահանի (պետքարտուղար) պաշտոնանկության վերաբերյալ: Նոր նշանակումների մասին, այդ թվում՝ փոխնախարարների, կտեղեկացնեմ առանձին», - ասվում է հրապարակման մեջ։

Նրա խոսքով՝ բոլոր գործընթացները գերատեսչության ներսում պետք է լինեն «հստակ և վերահսկելի», իսկ դրանց վրա ազդելու ցանկացած արտաքին կամ ներքին փորձ անթույլատրելի է:

Բացի այդ, Ումերովն ասել է, որ խնդիր է դրել իրավապահների և հակակոռուպցիոն մարմինների հետ միասին ավարտին հասցնել գնումների համակարգի մաքրման գործընթացը։