ru24.pro
World News in Armenian
Октябрь
2024
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ադրբեջանն օկուպացված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ նոր մեղադրանք է ներկայացրել

0

Բաքվում ավարտվել է օկուպացված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը ներկայացուցիչների գործով նախաքննությունը. Ադրբեջանը նրանց «պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» մեղադրանք է ներկայացրել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը:

Նա նաև հավելել է, որ ձերբակալվածների բոլոր իրավունքները «պաշտպանված» են, նրանցից յուրաքանչյուրն ունի մի քանի փաստաբան։

«Նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին»,- ասել է Ալիևը:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից 15-ի նկատմամբ: 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած զանգվածային ռազմական ագրեսիայի հետևանքով նրանք ապօրինաբար կալանավորվել են, տարվել Բաքու։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ու խմբավորումներ ստեղծելու, ահաբեկչության նպատակով վարժանքներ անցկացնելու համար։

Այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը: