ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

Արարատ քաղաքի Բանավան թաղամասի մոտակայքում գտնվող ջրատարում հայտնաբերվել է դի

0

Փրկարարները դին դուրս են բերել ջրատարից

Սեպտեմբերի 29-ին, ժամը 23:33-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ քաղաքի Բանավան թաղամասի մոտակայքում գտնվող ջրատարում դի է նկատվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ջրատարից դուրս են բերել Հ․ Բ․-ի (ծնված 1989 թ․) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: