Լատվիայի նախագահն ընկել է հեծանիվից ու կոտրել ձեռքը
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հեծանիվից ընկնելու հետևանքով կոտրել է աջ ձեռքի դաստակը և ձախ ձեռքի մատը։ Այս մասին հայտնում է Delfi պորտալը։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին հեծանվարշավի ժամանակ։
Անհաջող վայր ընկնելուց հետո պետության ղեկավարը դիմել է բժշկական օգնության, բժիշկները հայտնաբերել են կոտրվածքները և գիպս կիրառել։
«Հեծանվավազքի սեզոնն ավարտված է... շատ շնորհակալություն վնասվածքաբանության և օրթոպեդիայի հիվանդանոցի թիմին՝ ոչ շատ խելացի հիվանդին օգնելու համար», - կատակով ասել է երկրի ղեկավարը։
Ռինկևիչսի հասարակայնության հետ կապերի խորհրդական Մարտինս Դրեգերիսը հավելել է, որ վնասվածքը չի ազդի պետության ղեկավարի աշխատանքի վրա, նա կարող է փաստաթղթեր ստորագրել։