Սամբոյի միջազգային ֆեդերացիան «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» մրցաշարին շնորհել է բարձրագույն կարգավիճակ
Սեպտեմբերի 28-ին Երևանում տեղի է ունեցել Սամբոյի միջազգային մրցաշար, որին ներկա էին Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը, երկու տասնյակից ավել երկրների պատվիրակություններ, մարզասերներ ամբողջ աշխարհից:
Սամբոյի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ այս մրցաշարին շնորհվել է բարձրագույն կարգավիճակ՝ «աշխարհի գավաթ»։
«Կրկին շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, առանձնահատուկ շնորհավորանքներս հաղթող մարզիկներին և հաղթող թիմին», - նշել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։