Միջպետական ճանապարհի խցանումներից խուսափելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվելու Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ճանապարհին
Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ավտոճանապարհի «Գնթունիք» առևտրի կենտրոնի մոտ՝ Ավ. Իսահակյան փ.-Մ-3-Զ. Դարյան խաչմերուկից մինչև Մ. Մաշտոցի փ.-Մ-3 խաչմերուկ հատվածում, կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Փոփոխությունը կատարվում է միջպետական ճանապարհի խցանումներից խուսափելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։
Նշված հատվածում կայանումը թույլատրվելու է միայն թեթև մարդատար ավտոմոբիլների համար՝ ճանապարհին զուգահեռ։
Կայանումը կազմակերպելու նպատակով կատարվելու են համապատասխան գծանշումներ, և տեղադրվելու են ճանապարհային նշաններ։