ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Բերման է ենթարկվել Wildberries-ի համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը

0

Բերման է ենթարկվել Wildberries-ի համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը: Ինչպես հաղորդում է Forbes-ը` վկայակոչելով գործարարի պաշտպաններին, սեպտեմբերի 18-ի երեկոյան իրավապահ մարմինները Բակալչուկին կանչել են զրույցի։ Գործարարին ձերբակալել են 48 ժամով։

Նրան մեղադրանք է առաջադրվել «Սպանություն», «Սպանության փորձ», «Կամայականություն», ինչպես նաև «Իրավապահ մարմինների աշխատակցի կյանքի նկատմամբ ոտնձգություն» հոդվածներով։

«Սա մեր պաշտպանյալի իրավունքների կոպտագույն և աննախադեպ խախտում է։ Մոսկվայի կենտրոնում տասնյակ վկաների աչքի առաջ մահափորձի ենթարկված տղամարդը հանկարծ ինքն է մեղադրյալ դարձել մի շարք քրեական գործերով»,- ասված է գործարարի փաստաբանների հայտարարության մեջ։

Պաշտպաններն անհեթեթություն են որակել սպանության համար առաջադրված մեղադրանքն ու հայտարարել, որ հետաքննությունն իրենց վրա ճնշում է գործադրում։

Բացի Բակալչուկից, ևս 6 հոգու մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 18-ին Wildberries-ի գլխամասային գրասենյակում տեղի ունեցած հրաձգության գործով, որի հետևանքով կա 2 զոհ, 7 վիրավոր: