ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ռուսաստանից մեկ տարվա ընթացքում ավելի քան 2 միլիոն միգրանտ է մեկնել. DW

0

Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանից մեկնել է երկրում ապրող ավելի քան 2 միլիոն օտարերկրյա քաղաքացի: Ներկայում ՌԴ-ում գրանցված է 6,17 միլիոն օտարերկրյա քաղաքացի: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ ըստ պաշտոնական գերատեսչությունների տվյալներին հղումով։

«Ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների թիվը, որոնց մասին տեղեկատվություն է եղել միգրացիայի հաշվառման պետական տեղեկատվական համակարգում, կազմել է 6 միլիոն 174 հազար 777 մարդ», - հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության միգրացիոն հարցերի գլխավոր վարչությունը։

Միևնույն ժամանակ, ամբողջ 2023 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում միգրացիոն հաշվառման է կանգնել ավելի քան 8,5 միլիոն մարդ, հունիսի վերջին հայտարարել էր ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։ 

«ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիների մեծամասնությունն աշխատում է Ռուսաստանի տարածքում: 2023 թվականին մեր տարածք է մուտք գործել 9 միլիոն 973 հազար 338 մարդ: Նրանցից 8 միլիոն 507 հազար 906-ը միգրացիոն հաշվառման է կանգնած», - հայտնել էր Մոսկալկովան։

Իսկ հուլիսին «Ռոսստատ»-ը հաղորդել է, որ վերջին տասը տարվա ընթացքում միգրանտների հոսքը Ռուսաստան կրճատվել է մինչև նվազագույն մակարդակ: Պետական վիճակագրականկ ծառայությունում նշել են, որ 2023 թվականին արտասահմանից Ռուսաստանի Դաշնություն է ժամանել 560 000 մարդ՝ 23 տոկոսով պակաս, քան մեկ տարի առաջ, երբ ներհոսքը կազմել էր 730 000 մարդ։