ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ամոթ եմ զգում, որ Երևանում եմ ձեզ հանդիպում, մինչդեռ պետք է հանդիպեինք Ստեփանակերտում, Շուշիում, Ամարասում. Բագրատ Սրբազանն՝ արցախցիներին

0

Ես խոնարհվում եմ ձեր առջև, սիրելի արցախցի քույրեր և եղբայրներ, ամոթ եմ զգում ձեր առջև: Այս մասին, Սուրբ Խաչ եկեղեցում դիմելով արցախցիներին, ասաց Բագրատ Սրբազանը:

«Ամոթ եմ զգում, որ չեմ կարողացել այն հերոսական կյանքին, որ դուք եք դրել, տեր կանգնել: Ամոթ եմ զգում, որ այստեղ՝ Երևանի սրտում եմ ձեզ հանդիպում, մինչդեռ մեզ համար մի մեծ տոնախմբություն կդառնար Ստեփանակերտում Շուշիում, Գանձասարում և Ամարասում միասին հանդիպեինք»,- ասաց նա:

Սրբազանը նշեց, որ այդուհանդերձ այս ցավը մեզ չպետք է ընկճի, այս ողբերգությունը մեզ չպետք է ոչնչացնի:

«Հակառակը՝ ձեր նկարագրին հարազատ, ձեր համառությանը, կամքին, հերոսական կյանքին,  նկարագրին հարազատ, բոլորով միասին պետք է վերականգնենք մեր կյանքը և մեր տունը: Ինչ ուզում են թող ասեն, կասեն՝ անհնար, կասեն՝ պաթոս, կապ չունի, իրականությունը դա է, մենք ենք ստեղծելու այդ իրականությունը: Մեզ համար չեն կարող իրականություն ստեղծել ու պարտադրել այդպես ապրել: Անհնար ոչ մի բան չկա այս աշխարհի տակ, չկա նրա համար, ով հավատում է, չկա նրա համար, ով գործում է»,- շեշտեց նա:

Սրբազանը նշեց, որ հավատում է՝ Աստծո զորությամբ, մեր նահատակների կանչով, իրենց ներկայությամբ մենք պետք է վերադառնանք, ուրիշ ճանապարհ չունենք, ուրացումը մեր կյանքում տեղ չպետք է ունենա և այդ ուրացումով ուրացողների կյանքն էլ պետք է դժոխք դառնա: