ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

«Նոա»-«Մլադա Բոլեսլավ» խաղի տոմսերն արդեն վաճառքում են

0

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում Երևանի «Նոան» հոկտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի չեխական «Մլադա Բոլեսլավի» հետ։

Խաղի տոմսերն արդեն վաճառքում են և հասանելի են tickets.noahfc.am կայքում։

Հիշեցնենք, որ «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլ դուրս եկավ սահմանելով մի շարք ռեկորդներ։ Երևանյան թիմը եվրոպական 50 թիմերից միակն էր, որը պայքարը սկսելով որակավորման առաջին փուլից՝ հաղթահարեց 4 փուլ։ «Նոան» նաև ընթացիկ մրցաշրջանի որակավորման փուլերի ամենախոշոր հաշվով հաղթանակը տարավ՝ 7։0 հաշվով հաղթելով Մալթայի «Սլիմա Ուոնդերերսին»։

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում «Նոան» առաջին խաղը կանցկացնի Երևանում՝ հոկտեմբերի 3-ին մրցելով չեխական «Մլադա Բոլեսլավի» հետ: Հոկտեմբերի 24-ին երևանյան թիմը կհյուրընկալվի ավստրիական «Ռապիդին», իսկ նոյեմբերի 7-ին` Լոնդոնի «Չելսիին»: Նոյեմբերի 4-ին «Նոան» կընդունի Ռեյկյավիկի «Վիկինգուրին», դեկտեմբերի 12-ին՝ Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին, իսկ Լիգայի փուլի վերջին խաղում դեկտեմբերի 19-ին կհյուրընկալվի սերբական «Բաչկա Տապոլային»: