ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Իշխանությունն Արցախի հանձնումն արդարացնելու համար դիմում է ամենաանբարոյական քայլերին, որոնք արտահայտվում են և´ քաղաքական, և´ քարոզչական տիրույթում. Տիգրան Աբրահամյան

0

Իշխանությունն Արցախի հանձնումն արդարացնելու համար դիմում է ամենաանբարոյական քայլերին, որոնք արտահայտվում են և´ քաղաքական, և´ քարոզչական տիրույթում։

Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերյան հարձակմանն ընդառաջ, արդեն մեկ ամիս է` մարտական գործողությունների տարբեր դրվագներ է հրապարակում:

Վերջինիս նպատակն է ցույց տալ, թե ինչպիսի մարտավարությամբ և գործողություններով է մարտն իրականացվել, ինչպես են կարևոր հանգույցների նկատմամբ վերահսկողություն հաստատել ու ինչպես են իրենց դրսևորել ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները:

Սակայն մեր դեպքում այդ կադրերն ավելի շատ ցույց են տալիս, թե առաջնագծի տարբեր ուղղություններում ինչպիսի կատաղի դիմադրություն են ցույց տվել մեր զինծառայողները, աշխարհազորը, կամավորականները, ուժային մյուս կառույցների մարտական ստորաբաժանումները:

Խիստ անհավասար մարտերում, այդ հարձակման հետևանքով 200-ից ավելի մարդ զոհվեց, իսկ Ադրբեջանն Արցախի ընդհանուր շրջափակումից բացի վերահսկողություն հաստատեց Ստեփանակերտը շրջաններին կապող բոլոր կոմունիկացիաների նկատմամբ, ըստ էության, շանս չթողնելով հետագա պայքարի համար:

Այն մարդիկ, ովքեր անտեսում են 44-օրյա պատերազմն ու դրանից հետո ստեղծված ծանր իրադրությունը, ովքեր լռում էին 9-ամսյա անմարդկային բլոկադայի օրերին, ովքեր անտեսում են արցախցիների դիմադրությունը, նրանք կա´մ լավագույն դեպքում մոլորյալներ են, կա´մ իշխանության հրահանգավորմամբ գործող քարոզիչներ:

Իշխանությունն Արցախի հանձնումն արդարացնելու համար դիմում է ամենաանբարոյական քայլերին, որոնք արտահայտվում են և´ քաղաքական, և´ քարոզչական տիրույթում` արտադրելով տեղեկատվական աղբ և հսկայական քանակի ապատեղեկատվություն»: