ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Լիբանանում տեղի ունեցած նոր պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, կա ավելի քան 450 վիրավոր

0

Բեյրութում և Լիբանանի այլ հատվածներում սեպտեմբերի 18-ին պայթյունների երկրորդ ալիքի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորվել ավելի քան 450 մարդ։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Նոր հարձակման ժամանակ պայթել են ռացիաներ և արևային կայաններ։ Ըստ տարբեր հրապարակումների՝ հարձակումներն իրականացրել է Իսրայելը՝ թիրախավորելով «Հեզբոլլահ» խմբավորման անդամներին, սակայն զոհերի շարքում կան քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ։ Սեպտեմբերի 17-ին փեյջերների պայթյունից 12 մարդ էր զոհվել, 2800 մարդ՝ վիրավորվել։

Նոր պայթյուններից մեկը տեղի է ունեցել Բեյրութում, երբ հուղարկավորում էին «Հեզբոլլահ»-ի երեք անդամի և մեկ երեխայի, որոնք սպանվել էին նախորդ օրը փեյջերների պայթյունի հետևանքով։ Ըստ AP-ի լուսանկարչի՝ Սիդոն ծովափնյա քաղաքում պայթել է մեքենա և բջջային հեռախոսների խանութ։ Իսկ երկրի հարավում մեկ աղջիկ վիրավորվել է արևային կայանի պայթյունից։

Իսրայելը չի մեկնաբանել այս պայթյունները, սակայն երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը սեպտեմբերի 18-ին խոսել է պատերազմի նոր փուլի մեկնարկի մասին, ինչպես նաև գովել Իսրայելի բանակին և անվտանգության ծառայություններին՝ ասելով, որ «արդյունքները շատ տպավորիչ են»։