ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

Սաակաշվիլիի օրոք Վրաստանում իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը Հարավային Օսիայում պատերազմ է սկսել 2008 թվականին՝ դրսից հանձնարարություն կատարելով․ Կոբախիձե

0

Սաակաշվիլիի օրոք Վրաստանում իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը Հարավային Օսիայում պատերազմ է սկսել 2008 թվականին՝ դրսից հանձնարարություն կատարելով։

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Արմատական ընդդիմությանը հունից հանել է ոչ թե պատերազմ սկսելու հարցը, այլ փոխադարձ ներման և հաշտեցման թեման։

Հենց հաշտեցման, այլ ոչ թե պատերազմ սկսելու թեման է ողբերգական արմատական ընդդիմության համար»,- հայտարարել է Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ Վրաստանի իշխող ուժի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանն իր մեջ ուժ կգտնի ներողություն խնդրելու 2008 թվականի օգոստոսյան պատերազմի համար։