Աշտարակի վերակառուցվող դպրոցից հիվանդանոց է տեղափոխվել 2 աշխատակից
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող Ն․ Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բետոնե պանելը ընկել է աշխատակիցների վրա։
Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված դպրոցից իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր։
Պարզվել է, որ ժամը 16։30-ի սահմաններում նշված դպրոցի նկուղում էլեկտրական մոլոտոկով բետոնե պատը քանդելու ժամանակ պատը փլուզվել է Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Մկրտիչ Ղ․-ի և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Մահմադ Հ․-ի (ում տարիքը ճշտվում է) վրա։
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Մկրտիչ Ղ․-ն ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։