ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ինձ համար հեշտ կլիներ հիմա վերջ դնել. ես այս կինոյի տղան չեմ, բայց ստեղծվել է ոչ ստանդարտ իրավիճակ. Հրայր Թովմասյան

0

Կարող էի ընդհանրապես ասել  այս ամբողջ կինոյի հաջորդ սերիաներում ես չկամ, բայց ստիպված եմ անդրադառնալ: Այս մասին դատական նիստի ընթացքում իր պաշտպանական ճառի ներկայացման ժամանակ հայտարարեց ՍԴ դատավոր, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը:

«Ինձ համար շատ հեշտ կլիներ այստեղ վերջակետ դնեի ու ավարտեի, ասեի՝ սրանից հետո ընդհանրապես իմաստ չկա շարունակելու, որ ես այս կինոյի տղան չեմ և ընդհանրապես՝ չկամ: Ես ստիպված եմ հիմա, ելնելով ստեղծված ոչ ստանդարտ իրավիճակից, անդրադառնալ մեղադրական եզրակացության այս մասերին՝ հիմք ընդունելով այն, որ ինչ գրված է, վերաբերում է նաև ինձ»,- ասաց Թովմասյանը:

Նա շարունակեց՝ գրված է, որ Նորայր Փանոսյանը նոտարներից պահանջել և ստացել է ամսական 830 հազար դրամ ամսավճար:

«Ո՞ր փուլում է սա պահանջել և ստացել: Երբ խոսքը գնում է քաղաքացիաիրավական պայմանագրի մասին, ի՞նչ պահանջի մասին կարող է խոսք լինել: Ամբողջ քրեական գործում ես իրականացնում եմ Փանոսյանի պաշտպանությունը, կարծեք թե: Բովանդակային առումով, ամբողջ քրեական գործում՝ հիմա արդեն այստեղ, մեկ նախադասություն անգամ չկա, որ իրենց պարտադրել է ու հարկադրել է, նման բան գոյություն չունի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական: