ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

Նոր Zephyrus G16. ROG շարքի առաջին խաղային նոութբուքն OLED էկրանով և արհեստական բանականության աջակցությամբ

0

ASUS ընկերությունը թողարկել է նոր Zephyrus G16 (GA605) խաղային նոութբուքը, որն առանձնանում է հզորության, նրբագեղության և էլեգանտության համադրությամբ: AMD Ryzen™ AI 9 HX 370 պրոցեսորով համալրված նոութբուքը եզակի սարք է, որը կարող է բավարարել ինչպես գեյմերների, այնպես էլ բարձր արտադրողականությամբ հավելվածների հետ աշխատող մասնագետների պահանջները:

Նոր սերնդի Zephyrus G16-ն ընդգծում է սարքի բազմակողմանիությունը, ինչն իդեալական է ոչ միայն խաղերի, այլև առօրյա առաջադրանքների կատարման համար։ Սարքի հնարավորությունները և կոմպակտ չափերն այն հարմար են դարձնում ցանկացած իրավիճակներում օգտագործման համար:

Սարքի հզոր կատարողականությունը՝ զուգորդված վառ ROG Nebula OLED էկրանի և հարմարավետ լիաչափ ստեղնաշարի հետ, ապահովում են առավելագույն հարմարավետություն առօրյա և աշխատանքային խնդիրների կատարման ժամանակ:

Նոթբուքն ունի ալյումինե պատյան, որը ոչ միայն դիմացկուն է, այլև ունի ոճային դիզայն։ Պատյանը ստեղծվել է արտադրական բարդ գործընթացի շնորհիվ, որի ընթացքում օգտագործվել են բարձր ճշգրտության հաստոցներ՝ ապահովելով նոութբուքի կատարյալ տեսքը: Նոր Zephyrus G16-ն ունի նաև գունային նոր լուծում՝ Platinum White: Թանկարժեք մետաղից ոգեշնչված այս երանգը մտազուգորդվում է շքեղության հետ և ընդգծում սարքի նրբագեղությունը։ Բացի այդ, էկրանի կափարիչը զարդարված է անկյունագծային Slash LED լուսավորությամբ, որը յուրահատուկ ոճ է հաղորդում նոութբուքին:



ROG Zephyrus G16-ն առաջին նոթբուքներից է, որը նախատեսված է արհեստական բանականության հետ աշխատելու համար: AMD Ryzen™ AI 9 HX 370 պրոցեսորն ունի 12 միջուկ և 24 հոսքեր՝ արհեստական բանականության աջակցությամբ գործող հավելվածներում հզոր արտադրողականություն ապահովելու համար: Ներկառուցված նեյրոնային պրոցեսորն ի վիճակի է մշակել մինչև 50 TOPS՝ նոութբուքը հզոր գործիք դարձնելով նորագույն տեխնոլոգիաների (Windows Copilot, Adobe Firefly) հետ աշխատելու համար:

GeForce RTX 4070 գրաֆիկական քարտն ունի DLSS 3 և Reflex տեխնոլոգիաներ, որոնք նախատեսված են խաղալու գործընթացն ավելի հարմարավետ և հարթ դարձնելու համար: Բացի այդ, գրաֆիկական քարտը իրեն հրաշալի է դրսևում նաև գեներատիվ արհեստական բանականության և նեյրոնային ցանցերի հետ աշխատելու գործընթացներում՝ թույլ տալով օգտվողին կենտրոնանալ ստեղծագործ առաջադրանքների վրա և բարձրացնել արտադրողականությունը:

Նոր Zephyrus G16-ի հիմնական առանձնահատկությունն OLED էկրանն է: Սա առաջին ROG նոութբուքն է OLED էկրանով, որն ապահովում է պատկերի անհավատալի որակ՝ 2.5K լուծաչափով և 240 Հց թարմացման արագությամբ: Բարձր պիքսելային խտությունը և գունային ճշգրիտ արտացոլումն այս էկրանն իդեալական են դարձնում ինչպես խաղերի, այնպես էլ մեդիա բովանդակության հետ աշխատանքի համար:

OLED տեխնոլոգիան ապահովում է խորը սև գույն և գերազանց կոնտրաստ, ինչը հատկապես կարևոր է HDR բովանդակությունը դիտելիս: VESA DisplayHDR™ True Black 500 հավաստագրի շնորհիվ օգտվողները կարող են վայելել հարուստ գույներ և բարձր ճշգրտության պատկերներ:

Նոթբուքի սառեցումը ևս կատարվում է ամենաբարձր մակարդակով։ Կատարողական բաղադրիչներից ջերմությունը հեռացնելու համար կիրառվում են 2-րդ սերնդի Arc Flow օդափոխիչներ, իսկ պրոցեսորի դեպքում օգտագործվում է բարձր արդյունավետությամբ հեղուկ մետաղի ջերմային միջերես:

Երրորդ հավելյալ օդափոխիչը հեռացնում է տաք օդը գրաֆիկական պրոցեսորից և մյուս առանցքային բաղադրիչներից՝ ապահովելով սարքի անխափան աշխատանքը նույնիսկ ինտենսիվ խաղերի կամ շատ ռեսուրսներ պահանջող հավելվածների հետ աշխատանքի, օրինակ՝ տեսամոնտաժի ժամանակ:

Ուշադրության է արժանի նաև Zephyrus G16-ի ներկառուցված բարձրախոսների համակարգը։  Կատարելագործված ցածր հաճախականության բարձրախոսների շնորհիվ նոութբուքն ապահովում է հզոր և հստակ ձայն: Սա թույլ է տալիս ընկղմվել խաղի մեջ, վայելել երաժշտություն կամ փոդքասթներ լսել խորը բասով և հստակ հնչողությամբ:

Արդյունքում Zephyrus G16-ը (GA605) կատարյալ ընտրություն է նրանց համար, ովքեր փնտրում են առաջադեմ տեխնոլոգիաներով համալրված ունիվերսալ սարք: OLED էկրանը, կոմպակտ չափերը, բարձր արտադրողականությունը, արհեստական բանականության հետ աշխատանքի հնարավորություններն այս նոութբուքն անփոխարինելի են դարձնում ինչպես ստեղծագործելու, այնպես էլ աշխատելու համար: