Սթիվ Զաիլյանն արժանացել է «Էմմի» մրցանակի՝ ճանաչվելով լավագույն ռեժիսոր (տեսանյութ)
Ամերիկահայ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, Film Rites կինոընկերության հիմնադիր Սթիվեն Զաիլյանը «Ռիփլի» մինի սերիալի համար արժանացել է հեղինակավոր «Էմմի» մրցանակի՝ ճանաչվելով լավագույն ռեժիսոր, հայտնում է deadline.com-ը:
Զաիլյանը նաև «Ռիփլի»-ի սցենարիստն է: Սերիալը բաղկացած է 8 դրվագից և հիմնված է Պատրիսիա Հայսմիթի հոգեբանական թրիլլերի վրա։ Սերիալը նկարահանվել է Իտալիայում:
Իր ելույթում Զաիլիանն ասել է, որ հիացած է Իտալիայի գեղեցիկ բնապատկերներով, ինչպես նաև երախտապարտ է դերասանական կազմին և նկարահանող անձնակազմին:
«Իտալիայում «Ռիփլի»-ն նկարահանելն արդեն իսկ պարգև էր, երազի պես էր: Դրանից հետո ինձ ոչինչ պետք չէր: Ես այս պատիվը կիսում եմ բառացիորեն հարյուրավոր մարդկանց հետ, որոնք աշխատել են «Ռիփլի»-ի վրա»,- ասել է ռեժիսորը, որը 1994 թվականին հեղինակավոր «Օսկար» մրցանակի է արժանացել «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար։
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: