ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Կանադայի ափերի մոտ հզոր երկրաշարժ է գրանցվել

0

Խաղաղ օվկիանոսում՝ Կանադայի հյուսիս-արևմտյան ափերի մոտ 5,9 մագնիտոիդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղին։

Ըստ ստացված տվյալների՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկուշաբթի՝ Երևանի ժամանակով 02։23-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վանկուվեր կղզու Նանայմո քաղաքից 539 կմ հյուսիս-արևմուտք:

Էպիկենտրոնային գոտում ցնցումների ինտենսիվությունից ելնելով՝ երկրաշարժը գնահատվում է որպես «ավերիչ»։

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 6,5 մագնիտուդ: Ամերիկացի սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: