ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ուկրաինական ԶՈւ-ն հարվածել է Բելգորոդին․ բնակելի տներ ու ավտոմեքենաներ են վնասվել

0

ՌԴ Բելգորոդի մարզում օդային տագնապի ֆոնին պայթյուններ են որոտացել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, օդային ռմբակոծման նախազգուշացումը հայտարարվել է Երևանի ժամանակով ժամը 07։30-ին, ինչից հետո րոպեների ընթացքում տարբեր ինտենսիվության պայթյունների ձայներ են լսվել։

Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի հաղորդմամբ՝ ուկրաինական ԶՈւ-ի հարձակման հետևանքով Բելգորոդ քաղաքում ավտոմեքենաներ ու բնակելի տներ են վնասվել։ Քաղաքում ծուխ է նկատվում, իսկ որոշ տեղերում հրդեհներ են բռնկվել, այրվել ավտոմեքենաներ։

Հարձակման հետևանքով տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։

Հարձակման հետևանքների կադրերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։