Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը, որը Զելենսկին մտադիր է ներկայացնել Բայդենին, պարունակում է 5 կետ
Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը, որը նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է ներկայացնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, պարունակում է 4 հիմնական կետ և մեկը, որը «անհրաժեշտ կլինի պատերազմից հետո»։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում։
Փաստաթղթում խոսվում է անվտանգության, Ուկրաինայի աշխարհաքաղաքական դիրքի, Ուկրաինային հասանելի «շատ ուժեղ» ռազմական աջակցության և այն մասին, որ Կիևը կարող է ինքնուրույն որոշել, թե ինչպես օգտագործել տրամադրվող օգնությունը, ինչպես նաև տնտեսական աջակցությունը։
Ինչպես նշել է Զելենսկին, եթե ԱՄՆ-ն ցանկանում է ծրագրում մեկ այլ բան ավելացնել, որը կուժեղացնի Ուկրաինան, ապա Կիևը պատրաստ է դրան։
«Ես պատրաստել եմ մի քանի կետեր, որոնցից չորսը հիմնական կետերն են, գումարած մեկը, որը մեզ պետք է պատերազմից հետո։ Այսպիսով, ես կկիսվեմ Բայդենի հետ։
Խոսքը անվտանգության մասին է, խոսքը Ուկրաինայի աշխարհաքաղաքական դիրքի մասին է, խոսքը շատ ուժեղ ռազմական աջակցության մասին է, որը պետք է հասանելի լինի մեզ համար։
Եվ այն մասին, որ մենք պետք է ազատորեն որոշենք, թե ինչպես օգտագործել այդ ամենը։
Խոսքը նաև տնտեսական աջակցության լուծումների մասին է։
Եթե նախագահ Բայդենը գնահատի և աջակցի մեր ծրագիրը, և եթե նա և իր թիմը կարողանան ավելացնել որևէ այլ բան, որը կամրապնդի մեր դիրքերը, մենք պատրաստ կլինենք»,-հայտարարել է նա:
Նույն հարցազրույցում Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի հաղթական ծրագրի բոլոր կետերը, որոնք նա նախատեսում է ներկայացնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և նախագահի թեկնածուներին, կախված են Բայդենի, այլ ոչ թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումից։