ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Մենք ուշադրություն չենք դարձնում մրցաշարային աղյուսակին, մենք մեծ հաղթանակ տարանք ու լավ խաղ ցուցադրեցինք․ «Բավարիայի» գլխավոր մարզիչ

0

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 3-րդ տուրի «Հոլշտեյնի» հետ խաղում տարած հաղթանակը (6-1)։

«Մենք ուշադրություն չենք դարձնում մրցաշարային աղյուսակին։ Մենք մեծ հաղթանակ տարանք ու լավ խաղ ցուցադրեցինք։ 

Նախամրցաշրջանի հենց սկզբից մենք ճիշտ վերաբերմունք ցուցաբերեցինք։ Այսօր մենք համոզվեցինք, որ ուժեղ կազմ ունենք և պետք է շարունակենք նույն ոգով։

Իմ առաջնահերթությունը ֆուտբոլիստներն են: Այն, ինչ տեղի է ունենում ակումբի շուրջ, նշանակություն չունի: Իմ գործը թիմի հետ աշխատելն է։ Երբ մենք հաղթում ենք և լավ ենք խաղում, ես երջանիկ եմ»,- ասել է նա։