Գրականության և արվեստի թանգարանը «Պատում մեկ իրի» շարքը կսկսի «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությամբ
Գրականության և արվեստի թանգարանի նոր ցուցասրահում սեպտեմբերի 18-ից կգործի «Պատում մեկ իրի» ժամանակավոր ցուցադրությունների շարքը, որի շրջանակում պարբերաբար կցուցադրվեն թանգարանում պահվող բացառիկ ցուցանմուշներ։