ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար Սու-30ՍՄ կործանիչները. Hindustan Times

0

Հայաստանը Հնդկաստանի օգնությունն է ակնկալում՝ արդիականացնելու համար ռուսական Սու-30ՍՄ իր կործանիչները, գրում է Hindustan Times-ը՝ վկայակոչելով Հայաստանի ռազմաօդային ուժերի վարչության պետ Հովհաննես Վարդանյանին:

Սու-30-ի արդիականացումը, որն ակնկալում է Հայաստանը, ներառում է ավիոնիկա, ռադիոէլեկտրոնային պատերազմի սարքավորումներ և զենք, մանրամասնում է աղբյուրը:

«Մենք մեր Սու-30-ների արդիականացումը դիտարկում ենք Hindustan Aeronautics Limited-ի (HAL) օգնությամբ, քանի որ այն ոլորտում մեծ փորձ ունի»,- բազմակողմ հանդիպման շրջանակում Hindustan Times-ին ասել է Հովհաննես Վարդանյանը:

Հնդկաստանի բարձրաստիճան պաշտոնյան ևս հաստատել է, որ Հայաստանը հետաքրքրված է Սու-30-ի արդիականացման հարցում ներգրավել HAL-ին։

«Դրա շուրջ ինչ-որ խոսակցություն է տեղի ունենում, բայց դա սկզբնական փուլում է», - ասել է հնդիկ պաշտոնյան՝ խնդրելով չհրապարակել իր անունը: