ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Հութիները լուսադեմին «երկիր-երկիր» դասի բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ (տեսանյութ)

0

Կիրակի լուսադեմին Եմենից «երկիր-երկիր» դասի բալիստիկ հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, գրում է The Times of Israel-ը՝ մանրամասնելով, որ սա երրորդ դեպքն է, երբ Իրանի կողմից աջակցվող հութի ապստամբներն ակնհայտ հաջողությամբ կարողանում են շրջանցել Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:

Հրթիռի արձակման պատճառով Իսրայելի կենտրոնական հատվածի 112 բնակավայրերում օդային տագնապ է հայտարարվել:

Հրթիռը հարվածել է Բեն Շեմեն անտառի բաց տարածքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել Քֆար Դանիել բնակավայրի մոտ՝ Բեն Գուրիոն օդանավակայանից մի քանի կիլոմետր հարավ-արևելք:

Հութիների ներկայացուցիչ Նասր ալ Դին Ամերը հայտարարել է, որ հարձակումը ցույց է տվել, որ Իսրայելի ամբողջ տարածքը ենթարկվել է օդային հարձակմանը:

«Իսրայելական պաշտպանական համակարգերը ձախողել են, և Եմենի հրթիռը տեղ է հասել  Ալլահի շնորհիվ։ Հակառակորդի տարածքի խորքերը հիմա ամբողջովին բաց են մեզ համար։ Նախկինում կիրառվում էին անօդաչու թռչող սարքեր, իսկ այժմ՝ հրթիռներ, և բոլորը տեղ են հասնում առանց որսվելու»,- ասել է նա:

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: