Wildberries-ը շտկել է աշխատանքի խափանման հետ կապված խնդիրը. օգտատերերից գանձված գումարը կվերադարձվի
Wildberries-ը վերացրել է պատվերների սխալ չեղարկման պատճառը, վերադարձված ապրանքների առաքման համար գանձված գումարը կվերադարձվի, Риа Новости-ին հայտնել են ընկերությունից։
Հիշեցնենք, որ որոշ օգտատերերի պատվերները ժամանակից շուտ չեղարկվել են: «Ընկերության մասնագետներն աշխատում են առցանց խանութի ճիշտ աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»,- հայտնել էին ընկերությունից: