ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների ապաշրջшփակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակներում. ՌԴ փոխվարչապետ

0

Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացին և օգնել այդ հարցում՝ ելնելով Հայաստանի տարածքային ամբողջականության, սուվերենության և իրավազորության սկզբունքներից։ TASS-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ 

Միևնույն ժամանակ, Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների ապաշրջափակումը հնարավոր է 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակներում։ 

«Ես ուզում եմ ասել, որ ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել երեք երկրների (խմբ․ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) ղեկավարների միջև և արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ։ Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ գործընթացին և օգնել այս հարցում՝ ելնելով Հայաստանի տարածքային ամբողջականության, սուվերենության և իրավազորության սկզբունքներից»,- ասել է Օվերչուկը։