ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

Շախմատի համաշխարհային օլիմպիադա․ Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտության մատնեց Բրազիլիային

0

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց բրազիլացիների հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։

Հաղթանակներ տարան Շանթ Սարգսյանն (2649) ու  Կարեն Հ․ Գրիգորյանը  (2569)։

Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667) եւ Գաբրիել Սարգսյանը (2646) պարտիաներն ավարտեցին ոչ ոքի։

Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով հաղթել էր Մալթայի թիմին, երկրորդ տուրում 3:1 հաշվով պարտության էր մատնել Անդորրայի հավաքականին։

Օլիմպիադայում մինչեւ սեպտեմբերի 22-ը կանցկացվի 11 մրցափուլ։ Սեպտեմբերի 17-ին հանգստյան օր է։