Շախմատի համաշխարհային օլիմպիադա․ Հայաստանի կանանց հավաքականը ևս հաղթանակ տարավ
Կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Հունգարիայի երկրորդ հավաքականի նկատմամբ:
Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը:
Լիլիթ Մկրտչյանի և Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Օլիմպիադայի 3-րդ խաղափուլում տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Բրազիլիայի հավաքականի նկատմամբ: