ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

«Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծրագիրը՝ ԲՏԱ նախարարության, Fastmedia-ի ու Bahamut հիմնադրամի համագործակցությամբ, ծրագրի 2-րդ փուլը կիրականացվի հեռուստատեսային ձևաչափով (տեսանյութ)

0

Հայաստանի բլոկչեյն դեսպանությունում  կայացավ «Գաղափարից բիզնես» նախագծի շրջանակում հայտարարված «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային ծրագրին նվիրված մամուլի ասուլիսը։ Ծրագիրը իրականացվում է ԲՏԱ նախարարության, «Ֆասթ մեդիա» ընկերության և  Bahamut հիմնադրամի համագործակցությամբ:

Ասուլիսի ընթացքում  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը,  «Ֆասթ մեդիա» ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը և Bahamut հիմնադրամի  անդամ Արամ Ջիվանյանը  համատեղ ներկայացրին մրցույթի և գործակցության նոր ձևաչափերը։

Ծրագրով դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում կներկայացվի մասնակից ընկերություններին՝ իրենց արտադրանքը շուկայում ներկայացնելու նպատակով: Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն կազմում է 290 միլիոն դրամ, որը կբաշխվի մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրին մինչև 10 միլիոն դրամի չափով:

Մրցույթի գնահատման առաջնային փուլը հաղթահարած ընկերությունների ներկայացման երկրորդ փուլը կիրականացնի «Fast Media»-ն և «Bahamut Foundation»-ը՝ հեռուստատեսային նոր ձևաչափով։

Գործակցության շրջանակում «Bahamut Foundation»-ը դրամաշնորհի ընդհանուր բյուջեին՝ 290 միլիոն ՀՀ դրամին, հավելել է 50 միլիոն դրամին համարժեք FTN ներդրումային ֆոնդ հաղթող ընկերությունների համար, որը կարող է ավելանալ՝ կախված նախագծերի ներդրումային հետաքրքրությունից, դրանց ինքնատիպությունից և նորարարական լուծումներից։

Մրցույթը միտված է բարձր տեխնոլոգիաների նոր արժեքի ստեղծմանը․ նախատեսում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել ընկերություններին՝ իրենց արտադրանքը շուկայում ներկայացնելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում: