Կոսովոյի հարցում սերբերի համար ընդունելի լուծում գոյություն չունի․ Վուչիչ
Կոսովոյի և Մետոհիայի ինքնավար մարզի խնդրի սերբական կողմի համար ընդունելի լուծում գոյություն չունի։
Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը ազգին ուղղված ուղերձում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես գիտեմ Կոսովոյի և Մետոհիայի բոլոր խնդիրները և գիտեմ, որ լավ լուծում գոյություն չունի:
Չկա ոչ մի հրաշագործ, որը սերբերին կարող է լավ լուծում տալ Կոսովոյի և Մետոհիայի խնդրի համար»,- ասել է Վուչիչը։