ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Եթե զենքի կիրառման սահմանափակումները վերացվեն, դա ՆԱՏՕ-ՌԴ պատերազմ կնշանակի․ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ

0

ՆԱՏՕ-ի երկրներն ուղիղ պատերազմ կսկսեն Ռուսաստանի դեմ, եթե համաձայնություն տան, որ Ուկրաինայի զինուժը հեռահար զենքով հարվածներ հասցնի Ռուսաստանի խորքերին։ 

ԱյՍ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Եթե սահմանափակումների վերացման մասին որոշումն իսկապես ընդունվի, դա կնշանակի, որ այդ պահից ՆԱՏՕ-ի երկրները ուղիղ պատերազմ են սկսում Ռուսաստանի դեմ», - ասել է դիվանագետը և ընդգծել՝ «արևմտյան պետությունները չեն կարողանա ազատվել պատասխանատվությունից և մեղքը բարդել Կիևի վրա»:

Նրա խոսքով՝ եթե Արևմուտքն Ուկրաինային թույլ տա հեռահար զենք օգտագործել ՌԴ տարածքին հարվածելու համար, դա սկզբունքորեն կփոխի Մոսկվայի հարաբերություններն այդ երկրների հետ։