Մեսսին կկարողանա մասնակցել «Ինտեր Մայամիի» հաջորդ խաղին. ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել հուլիսից
«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտնել է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին ապաքինվել է աջ կոճի վնավածքից և կկարողանա մասնակցել «Ֆիլադելֆիա Յունիոնի» հետ սեպտեմբերի 15-ին կայանալիք MLS-ի հանդիպմանը։
«Նա լավ է: Երեկ նա վերադարձել է մարզումներին։ Նա պատրաստվում է այս խաղին։ Մարզումից հետո Մեսսիի համար պլան կորոշվի, բայց նա հասանելի է։ Մեր թիմում կրկին կունենանք աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, ուստի մենք երջանիկ ենք»,- Մարտինոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
37-ամյա հարձակվողը վնասվածք է ստացել Ամերիկայի գավաթի՝ «Կոլումբիայի» հետ եզրափակիչ խաղի ժամանակ (1:0), որը տեղի է ունեցել հուլիսի 14-ին։