ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

Բեքհեմը մեկնել է Շվեդիա՝ վերջին հրաժեշտը տալու սիրելի մարզչին (լուսանկարներ)

0

Շվեդիայում վերջին հրաժեշտն են տվել լեգենդար ֆուտբոլային մարզիչ Սվեն Յորան Էրիկսոնին: Հուղարկավորման արարողությանը ներկա են եղել մարզական աշխարհի հայտնի դեմքեր, այդ թվում՝ անգլիական ֆուտբոլի աստղ Դևիդ Բեքհեմը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, տխուր առիթով Շվեդիա մեկնած ֆուտբոլիստը, որն Էրիկսոնին համարում էր ընկեր և մենթոր, չի կարողացել զսպել հուզմունքը:

Ընդհանուր առմամբ, հանգուցյալի հայրենի Թորսբի քաղաքում տեղի ունեցած արարողությանը ներկա է եղել 600 մարդ:

76-ամյա մարզիչը մահացել է օգոստոսին՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից:

1976 թվականից Սվեն Յորան Էրիկսոնն անցել է մարզչական աշխատանիքի, իր կարիերայի ընթացքում մարզել է իտալական «Ֆիորենտինա»-ն, «Լացիո»-ն և «Ռոմա»-ն, անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն և «Լեսթեր Սիթի»-ն, ինչպես նաև Անգլիայի, Մեքսիկայի և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականները, սակայն առավել հայտնի է դարձել պորտուգալական «Բենֆիկա»-ն մարզելու տարիներին։