ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Մենք Իրանի հետ հայտնվել ենք «նույն նավակում» և բացարձակապես չենք ափսոսում դրա համար. Լուկաշենկո

0

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։ 

Լուկաշենկոն մատնանշել է Մինսկի և Թեհրանի քաղաքականության մեջ բազմաթիվ նմանատիպ պահեր:

«Մենք Իրանի հետ «նույն նավակում» ենք հայտնվել և բացարձակապես չենք ափսոսում դրա համար։

Մեզ փորձում են զրպարտել Արևմուտքի ԶԼՄ-ներում։

Այնուամենայնիվ, մենք և պատժամիջոցներին, և այլ ճնշումներին դեռ դիմանում ենք»,-հայտարարել Է Բելառուսի ղեկավարը։

Քննարկվել են  նաև երկկողմ հարաբերությունները, երկրների համագործակցության հարցերը և իրավիճակը Մերձավոր Արևելքում։

«Մեզ անհրաժեշտ է համատեղ գործողություն ձեր երկրի հետ։ Մենք շարժվում ենք դեպի բազմաբևեռ աշխարհ։

Սա շատ դժվար ճանապարհ է լինելու...Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, որ Բելառուսը միշտ եղել է Իրանի հուսալի գործընկերը։ Եվ մենք պատրաստ ենք արժանապատվորեն քայլել մեր ճանապարհով»,-հայտարարել է Լուկաշենկոն։