ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

Sotheby's-ում 6,9 մլն դոլարով հազվագյուտ Աստվածաշունչ է վաճառվել

0

Հեղինակավոր Sotheby's աճուրդի տանը 6,9 մլն դոլարով վաճառվել է հազվագյուտ, նկարազարդ եբրայերեն Աստվածաշունչը, որը գրվել է 14-րդ դարում Իսպանիայում հայտնի րաբբի Շեմ Թով Իբն Գաոնի կողմից:

Աճուրդը կայացել է Նյու Յորքում:

Ինչպես գրում է The Guardian-ը, 800-էջանոց գրքի ոսկեզօծ էջերի նկարազարդման մեջ միախառնած են հրեական, քրիստոնեական և իսլամական գեղարվեստական ավանդույթները:

Իր գոյության յոթ դարերի ընթացքում Շեմ Թով Աստվածաշունչը պահվել է Երուսաղեմում, Բաղդադում, Տրիպոլիում, Լոնդոնում և Ժնևում: Սակայն աճուրդում գնվելուց հետո այն կներկայացվի հանրային ցուցադրության: