Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող թեմաների: