ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

Նադալի դեմ հաղթանակն ինձ համար կրկնակի արժեք է ունեցել․ Ջոկովիչ

0

Սերբ Նովակ Ջոկովիչը, ով հանդիսանում է «Մեծ սաղավարտի» 24-ակի չեմպիոն, բացատրել է, թե արդյոք իսպանացի Ռաֆայել Նադալի գերակայությունից բացի եղել են նաև այլ գործոններ, որոնք պատճառ են հանդիսացել, որ նա «Ռոլան Գարոս»-ում հաղթանակ տարել է միայն 2016 թվականին, այլ ոչ թե ավելի շուտ։

«Նա ամենագլխավորն է այնտեղ, հավանաբար դա է միակ պատճառը, որ ես չունեմ ավելի շատ տիտղոսներ «Ռոլան Գարոսում»: Նրա դեմ հաղթանակն ինձ համար կրկնակի արժեք է ունեցել»,- Ջոկովիչի խոսքերն է մեջբերում Tennis Major-ը՝ հղում անելով RTS-ի եթերին:

Ջոկովիչը ամենատիտղոսակիր թենիսիստն է տղամարդկանց մենախաղում։ «Մեծ սաղավարտի» տիտղոսների քանակով երկրորդ տեղում է Ռաֆայել Նադալը (22), իսկ եռյակը եզրափակում է Ռոջեր Ֆեդերերը (20)։