Այս տարվա 8 ամսում ՀՀ-ում պայթյուններից ավելի շատ մարդ է մահացել, քան 2023թ.
Հայաստանի Հանրապետության տարածքում 2024 թվականի 8 ամսում գրանցվել է 34 պայթյուն, ինչի հետևանքով 9 մարդ մահացել է։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի հրահանգիչ, փ/ծ մայոր Արթուր Վարդանյանը՝ անդրադառնալով կենցաղային պայմաններում այրվածքների ռիսկերին և դրանց դեմ իրականացվող կանխարգելիչ քայլերին։