ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանն անմիջական մասնակցության հնարավորությունը․ Պուտին

0

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանը անմիջական մասնակցության հնարավորությունը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Եթե որոշումը կայացվի, դա կնշանակի ՆԱՏՕ-ի երկրների անմիջական մասնակցությունը Ուկրաինայի պատերազմին։ Սա էապես փոխում է հակամարտության բուն էությունը, բնույթը։

Սա կնշանակի, որ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները պատերազմում են Ռուսաստանի դեմ»,- ասաց նա։

«Այժմ տեղի է ունենում հասկացությունների նենգափոխում. խոսքը նրա մասին չէ, որ թույլատրվի Կիևի ռեժիմին արևմտյան զենքով հարվածել ռուսական տարածքին, Ուկրաինայի զինված ուժերն արդեն դա անում են ԱԹՍ-ների և  այլ միջոցների օգնությամբ:

Բայց երբ խոսքը վերաբերում է արևմտյան արտադրության բարձր ճշգրտության հեռահար զենքի կիրառմանը, սա բոլորովին այլ պատմություն է», - ընդգծել է Պուտինը։