ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024

Գործող ՍԴ նախագահին դատելու պրակտիկա անգամ համաշխարհային պատմության մեջ չկա, հասկանում եմ՝ փորձի պակաս կա. Հրայր Թովմասյան

0

Սույն քրեական գործն ուսումնասիրելուց ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ դատախազությունն առաջնորդվել է այն սկզբունքով, որ ինչ տարբերություն խեղդվողի համար՝ գլխիդ վերևում մի մետր ջուր է, թե հինգ: Այս մասին դատական նիստի ժամանակ հայտարարեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:

«Երբ կարդում եմ այս քրեական գործը, տպավորություն է, որ եթե մի բան արել եմ, որի համար ապագայում կարող եմ ազատազրկվել, ազատվել պաշտոնից, ի՞նչ կարևոր է մեկն եմ արել, թե մի քանիսը: Քրեական գործի հաջորդ խախտումը իմ՝ որպես ՍԴ դատավորի, Սահմանադրությամբ ամրագրված անձեռնմխելիության անտեսումն է: Հասկանում եմ՝ այնպես չէ, որ ամեն օր մեր դատախազությունը կամ դատարանները քննում են դատավորի հետ կապված ինչ-որ հանցակազմ: Այստեղ և՛ փորձի պակաս կա, և՛ գիտելիքների պակաս կա և չկա, թե նախկինում ինչ ենք արել։ Այս պակասը, անկեղծ եմ ասում, զգացվում է: Այնպես չէ, որ ամեն օր ՍԴ դատավոր են դատում», - ասաց Թովմասյանը:

Վերջինս նշեց, որը գործող ՍԴ նախագահին դատելու պրակտիկա չկա անգամ համաշխարհային պատմության մեջ:

«Սա նույնիսկ Հայաստանի պատմության մեջ չէ առաջին անգամ, համաշխարհային պատմության մեջ չկա, որ գործող ՍԴ նախագահին մեղադրանք է առաջադրվում: Ես այստեղ դիտավորություն եմ տեսնում, որովհետև պարզ բաներ կան, որոնք գլխավոր դատախազը չէր կարող չիմանալ: Ես, լինելով ՍԴ նախագահ, անդամ, պետք է օժտված լինեի լրացուցիչ երաշխիքներով՝ զերծ մնայի քրեական հետապնդումից, դատարանի առաջ կանգնելու ու պատասխանատվության ենթարկվելու: Հիմա ստացվում է, որ այն մարմինները, որոնք պետք է ինձ օգնեին ու այն ինստիտուտը, որը կոչվում է անձեռնմխելիություն, այս երկուսը միասին են պատճառ դարձել, որ իմ գլխին գործ հարուցվի: Եթե ես չլինեի ՍԴ-ում, իմ դեմ քրեական գործ չէր հարուցվի»,- ասաց Հրայր Թովմասյանը: