Բագրատ Սրբազանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ
Բագրատ Սրբազանը հանդիպել է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ: Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում դեռևս չի եղել: Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար»-ի էջը:
Սրբազան պայքարի` 2024թ. սեպտեմբերի 22-ին Երևանի մարզահամերգային համալիրում կայանալիք մեծ հավաքին ընդառաջ, Բագրատ Սրբազանը հանդիպել է նաև հայաստանյան և արցախյան քաղաքական դաշտի ուժերի, կուսակցությունների հետ: