ru24.pro
World News in Armenian
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Կյանքից հեռացել է լրագրող Նիկոլայ Սվանիձեն

0

69 տարեկանում մահացել է լրագրող և իրավապաշտպան Նիկոլայ Սվանիձեն, հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ Մարդու իրավունքների խորհրդի անդամ Եվա Մերկաչևային։

Այս մասին գրում է նաև mk.ru-ն՝ մանրամասնելով, որ Սվանիձեն մահացել է Մոսկվայի Մարշալ Վասիլևսկի փողոցի իր բնակարանում։ Baza-ն գրում է, որ մահվան նախնական պատճառը թոքաբորբն է։

Նիկոլայ Սվանիձեն հեռուստալրագրող էր և պատմաբան։ Նա վարել է «Մանրամասներ», «Պատմական տարեգրություններ Նիկոլայ Սվանիձեի հետ», «Պատմական ընթացք» հեռուստահաղորդումները։

2022 թվականի նոյեմբերին Սվանիձեն հեռացվել է ՌԴ նախագահին առընթեր Մարդու իրավունքների խորհրդից։ Նա դա կապել է իր «բացահայտ հակապատերազմական դիրքորոշման հետ»: Նույն տարվա դեկտեմբերին նա ազատվել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի ԶԼՄ-ների ինստիտուտի տնօրենի պաշտոնից։